Հուլիսի 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 21-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր է, 22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ից 19-ը կբարձրանա 2-4, 20-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին և 20-ին հնարավոր է անձրև և ամպրոպ, 21-ից 22-ը անձրևի հավանականությունը փոքր է: