
«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի մեկնաբանել այն լուրերը, որոնց համաձայն, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է տեղափոխվել միլանյան ակումբ:
« «Ինտեր»-ն առավել գրավիչ է, քան շատ այլ ակումբներ: Ես աշխատել եմ Յայա Տուրեի հետ «Սիթի»-ում և նրան համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Տեսնենք` ինչ տեղի կունենա, սակայն այժմ նա անգլիական ակումբի ֆուտբոլիստն է: Ինչ վերաբերում է Օսվալոյին, ես նրա հետ խնդիրներ չունեմ: Նրան մաղթում եմ հաջողություն»,-նշել է Մանչինին: