![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/dzerbakalvel-1.jpg)
Հունվարի 23-ին, ժամը 10.30-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ գոտուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռուստամ Ա.-ն:
Նա 2012 թ. հունիսի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: