Հայ Յեղափոխական Դաշնակցության 2015-ի հունվարի 16-24-ը ընթացող 32-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքները։ Հ.Յ.Դ. Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցել են կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ և խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։
Ժողովը նախ լսեց, քննարկեց և արժևորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար Հ.Յ.Դ. քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և արտաքին ու ներազգային ճակատների վրա գործունեությունն ու դիրքորոշումները, իր համահայկական և Հայաստանակենտրոն աշխարհահայացքի հիման վրա։
Իր աշխատանքների ավարտին, Հ.Յ.Դ. 32-րդ Ընդհանուր Ժողովը ընտրեց նոր Բյուրո, հետևյալ կազմով.
Վիգեն Բաղումյան (Իրան)
Վիգեն Հակոբյան (Ամերիկայի Միացեալ Նահանգներ)
Յակոբ Խաչերյան (Լիբանան)
Հրանտ Մարգարյան (Հայաստան)
Կիրո Մանոյան (Հայաստան)
Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Բենիամին Պչաքճյան (Լիբանան)
Հակոբ Տեր Խաչատուրյան (Կանադա)
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
Սպարտակ Սեյրանյան (Հայաստան)
Մուրադ Փափազյան (Ֆրանսա)