
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Կորդոբա»-ի դեմ խաղում (1:2) ոչ մարզական արարքով աչքի ընկնելու համար:
Պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպման 83-րդ րոպեին կոպիտ է խաղացել մրցակցի պաշտպան Էդիմարի հետ, այնուհետև հարվածել է Խոսե Կրեսպոյի դեմքին և կարմիր քարտի է արժանացել:
«Ներողություն եմ խնդրում բոլորից: Հատկապես Էդիմարից՝ իմ չմտածված արարքի համար այս խաղում», – գրել է Ռոնալդուն իր թվիթերի միկրոբլոգում: