Ամերիկուհին սիրում է ժայռ ուտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդկաց մեծամասնությունը վատ տրամադրություն ունենալու դեպքում հաճախ դիմում է շոկոլադի և այլ քաղցրավենիքների օգնությանը, սակայն ոչ ամերիկուհի Թերեզա Ուայդեները, ով նման դեպքերում նախընտրում է ժայռ ուտել, գրում է “Օդիթի սենթրալ”-ը:
 
45-ամյա կինն այս արտառոց սովորությունը ձեռք է բերել վերջին 20 տարիների ընթացքում և առայսօր 1 360 կգ ժայռ է կերել:
2 երեխաների մայրը նշում է, որ ժայռեր ուտելը միակ միջոցն է, որ իրեն հանգստացնում է: Նա նաև պատմել է, որ անցյալ տարի ամուսնանալուց հետո, սկսել է ավելի քիչ սնվել ժայռերի բեկորներով, քանի որ շատ երջանիկ է և դրա կարիքն ավելի քիչ է զգում:
 
Կինը հատուկ մուրճի օգնությամբ ժայռի բեկորները փոքր կտորների է վերածում և պահում դրանք խոհանոցում և պայուսակի մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուտի: Բնության մեջ հայտնի են մի քանի կենդանիներ, ինչպես օրինակ գայլերն ու կրիաներն են, ովքեր ևս սիրում են ժայռաբեկորներ ուտել:
www.tert. am




Լրահոս