Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկը մեկի հետեւից բավարարում է ՀՀ-ի դեմ ներկայացված հայցադիմումները: Ընդ որում, ԵԴ-ն բավարարում է ՀՀ-ի դեմ ներկայացված բողոքների մեծամասնությունը, որովհետեւ այստեղ քրեական գործերը հարուցվում եւ դատավճիռներ են կայացվում ներքին ու միջազգային օրենսդրության կոպտագույն խախտումներով: Արդյունքում՝ ԵԴ-ն ՀՀ-ին պարտադրում է տուժողներին փոխհատուցում վճարել: Բայց իրավապահների ու դատավորների ապօրինությունների համար փոխհատուցում տրվում է հարկատուներիս գրպանից՝ ՀՀ պետական բյուջեից:
Այս իրավիճակի համար մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու չեն պատժվում այն դատավորները, որոնց կայացրած վճիռների արդյունքում պետական բյուջեից տասնյակ հազարավոր եվրոյի տուգանք է վճարվում, ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը պատասխանեց, թե ԱՆ-ն Եվրադատարանի կայացրած վճիռների մեջ Հայաստանի դատավորների մեղքը չի տեսնում. «Մինչեւ Եվրադատարանն այդ հարցը լուծում է, օրենքը համապատասխան փոփոխություն է կրում, եւ միանշանակ չի կարելի ասել, որ եթե ԵԴ-ն վճիռ է կայացրել, ուրեմն մեղավորը դատավորն է»: Ստացվում է, որ պետության համար փաստացի վնասատու պաշտոնյաները ՀՀ կառավարության համար միշտ անմեղ են:




Լրահոս