ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ գիշերվա ընթացքում նվազել է դոլարի փոխարժեքը. եթե մինչ այս ԱՄՆ 1 դոլարը կարելի էր գնել 420, վաճառել 417 դրամով, ապա երեկ պատկերը բոլորովին այլ էր. դոլարը գնվում էր 414, վաճառվում՝ 412 դրամով: Ամեն անգամ նման դեպքերում իշխանություններն ունեն իրենց հերթապահ արդարացումն առ այն, որ մեզանում «լողացող» կուրս է, եւ սա դրա հետեւանքն է: Սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնտեսության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ աղերս չունեն տնտեսագիտության օրենքների հետ: Տեսակետ կա, որ ԿԲ-ն, դոլարի նոր չափաքանակ ներդնելով շուկայում, փորձում է նվազեցնել դրա գինն ու այդպես կանխել նոր գնաճը: Բայց ամենաուշագրավն այն է, որ լիբերալ արժեհամակարգի համար ընդունելի լողացող կուրսը մեր երկրում իրականացնում է պահպանողական կուսակցությանն անդամագրված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:




Լրահոս