
Վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նամակ էր ուղարկել կառավարություն՝ ՀԱԿ անդամ Ժողովրդավարական հայրենիք կուսակցությանն իր կենտրոնական գրասենյակից հանելու որոշման վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը պատասխանել է՝ ԺՀԿ-ին կենտրոնական գրասենյակի համար տարածք առաջարկելով Գառնիում կամ Արմավիրում: Մեզ հետ զրույցում ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, դա որակեց Տիգրան Սարգսյանի կառավարության ցինիզմի բարձրագույն աստիճանի վկայություն. «Քանի որ կառավարությունն իր վարչապետի գլխավորությամբ միայն խոչընդոտներ է հարուցում մեր քաղաքացիների համար, խնդիրներ ստեղծում, ես էլ առաջարկում եմ կառավարությանը տեղափոխել մարզ, ասենք՝ Կապան, Լիսկայի տրամադրության տակ»: Մակեյանի խոսքերով՝ ԺՀԿ-ն եւս խորհրդարանական կուսակցություն է, քանի որ մաս է կազմում ՀԱԿ-ին, ուստի իրենք եւս պետական հոգածությունից պետք է օգտվեն: