ՍԱՐՔԵԼ ԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի մոտ մի քանի օր շարունակ «Ուրալ» է կայանված (24 OU 559 համարանիշի)՝ բեռնված մոտ 10 խմ մետր փայտով: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրել էին, որ այդ մեքենան փայտերը տեղափոխելու համար համապատասխան փաստաթուղթ չի ունեցել: Սակայն օրեր անց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ոստիկանությանը գրություն է ուղարկել, թե մեքենայում եղած փայտանյութն օրինական է: Նշենք, որ մեքենայի վարորդը եղել է Էդուարդ Հայրապետյանը, որն օրավարձով է աշխատում:




Լրահոս