ԳՆՈՐԴ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է՝ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի ճակատին փակցված է «վաճառվում է» ցուցանակը, սակայն այդպես էլ գնորդ չի հայտնվում: Հիշեցնենք, որ ռեստորանը հայտնվեց բանկային սկանդալի մեջ, քանի որ  «Յունիբանկ»-ը հայտարարել է, թե ռեստորանը ժամանակին չի կատարել իր վարկային պարտավորությունները: Թեեւ սեփականատերը պնդում է, որ բանկը ստում է, այնուամենայնիվ, նա շենքը վաճառքի է հանել, որպեսզի ռեստորանը բաժին չհասնի «Յունիբանկ»-ին՝ ի դեմս ղեկավար Վարդան Աթայանի:
«Ժողովուրդ»-ը զրուցեց «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հետ՝ պարզելու, թե ինչու չի կարողանում վաճառել ռեստորանը: «Գնի հետ է կապված, որ չի վաճառվում, մեր ուզած գինը չեն տալիս, ինքն այժմ աշխատում է ու շատ լավ է աշխատում, հենց 10 րոպե առաջ Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահն էր այստեղ հաց ուտում, ես խնդիր չունեմ, ինքն աշխատում է, իր իմիջն ունի: Մենք այն վաճառում ենք ամբողջ գույքով, մարդիկ կան, որ գույքը չեն ուզում վերցնեն, մենք էլ չենք ուզում վաճառել»,-ասաց Մ. Տեր-Առաքելյանը:




Լրահոս