«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն ազատման դիմում է գրել: Մինչ այդ Հունանյանը գտնվում էր արձակուրդի մեջ: Մեզ հետ զրույցում նա ասաց, թե մամուլի քարտուղարը եւս պետք է իր ղեկավարի հեռանալուց հետո հեռանա այնտեղից. «Պարոն Քուշկյանի հետ եմ միշտ աշխատել եւ չեմ ցանկանում ուրիշի հետ աշխատել, դրա համար էլ ազատման դիմում եմ գրել»:
ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ