Պերմյակովը և՛ խմում էր, և՛ անկարգություններ թույլ տալիս. ինչ են պատմում քաղաքի բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Комсомольская Правда» թերթը զրուցել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ծնողների հետ և մանրամասներ ներկայացրել Վ. Պերմյակովի անցյալից:

Բալեյ քաղաքը, որտեղ ապրել է Վ. Պերմյակովը, անվանում են «հանքագործների թաղամաս»: Այնտեղ առաջին անգամ գտնվող մարդուն նույնիսկ կարող է թվալ, որ այն մահացող քաղաք է: Լրատվամիջոցը նշում է, որ ծնողները հոգնել էին հարցազրույցներ տալուց, սակայն հերթական զրույցից չհրաժարվեցին և որդու մասին պատմել համաձայնվեցին:

Մանկությունը… 

– Ի՞նչ ասել մանկության մասին: Վալերին ոչնչով չի տարբերվել մյուս տղաներից: Սովորել է ինչպես բոլորը` երեքներով, չորսերով: Միշտ հարգանքով է մոտեցել մեծերին և երբեք չի հրաժարվել իր օգնությունը ցուցաբերել:

– Նա ընկերներ ունե՞ր:

– Իհարկե, ուներ: Այնպիսի տեղացի տղաներ, ինչպիսիք նա է: Նրանցից շատերը հիմա նույնպես ծառայության մեջ են:

– Շատերի մոտ այն տեսակետն է, որ նա հանցագործությունը կատարել  է թմրադեղերի ազդեցության տակ:

– Ինչպե՞ս ես կարող եմ պատասխանել այդ հարցին: Ես այնտեղ չեմ եղել: Երբ նա բանակ էր գնում, նույնիսկ ծխախոտ չէր օգտագործում: Իսկ խմիչքի հետ կապված, կարող եմ ասել, որ մենք երբեք նրան խմած վիճակում չենք տեսել: Մենք աղանդավոր չենք, մենք ուղղակի հավատում ենք Աստծուն:

– Մենք ավետարանական հավատքի հետևորդ ենք, մենք քրիստոնյաներ ենք: Մեզ բոլորը հարգում են և աղանդավոր չեն համարում,  – խոսակցությանը միացավ Վ. Պերմյակովի մայրը` Մարիա Կուզմինիչնան:

– Իսկ Վալերին  հավատացյա՞լ էր:

– Եկեղեցի հազվադեպ է գնացել, բայց բոլոր պատվիրանները գիտեր:

– Վալերին 9-ամյա կրթություն է ստացել, իսկ մինչ զորակաչովելը, ինչո՞վ էր զբաղվում:

– Աշխատում էր, սպասում էր զորակոչման տարիքին: Նացանկանում էր գնալ բանակ և մնալ որպես պայմանագրային զինծառայող: Մենք հաճախ ենք հեռախոսով զրուցել, և նա երբեք չի դժգոհել: Կարծում եմ, որ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց այլ երկիր ծառայության չեն ուղարկում: Չենք հավատում, որ մեր տղան կարող էր նման արարք անել, հույս ունենք արդար հետաքննության:

Լրագրողը զրուցել է նաև քաղաքի բնակիչների հետ, ովքեր ճանաչում են Պերմյակովի ընտանիքին: Նրանց խոսքով, Պերմյակովը և՛ խմում էր, և՛ անկարգություններ թույլ տալիս: Նրանք նշել են, որ այնպիսի մարդկանց, ինչպիսին Պերմյակովն է, առհասարակ չպետք է բանակ ուղարկել:

228712

680197




Լրահոս