ՄԱՐԴ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում նշված է, որ Վերին Շորժա համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից 18, իսկ մարզկենտրոնից՝ 92 կմ հեռավորության վրա: Ունի 22,084 քառ. կմ մակերես, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, բնակչության թիվը 48-ն է: Համայնքի ղեկավար Արտեմ Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգիչ համարեց նաեւ այն փաստը, որ համայնքում ոչ մի դպրոցական երեխա չկա: Նախորդ տարվա շրջանավարտներն արդեն զորակոչվել են բանակ: Դեռեւս 2-3 տարի դպրոցական չի լինելու: Հայանքում չկան ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ, փոստ, բուժկետ, մշակույթի տուն: Գործում է միայն մեկ խանութ-կրպակ: «Տարվա մեջ ունենում ենք 1-2 հարսանիք, այս տարվա պլանն արդեն տվել ենք»,-տեղեկացրեց Երանոսյանը:




Լրահոս