Միգուցե Ալիևի հիշողությունը կարճ է. Էդվարդ Նալբանդյանը` սահմանում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին արձագանքում է այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, դիվանագիտական արձագանքը տարբեր դրսևորումներ ունի և այդ արձագանքը կարող է լինել հրապարակավ հայտարարությամբ կամ դիվանագետների կողմից:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի տասնյակ այդպիսի արձագանք է եղել: ԱԳՆ-ն անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները, ոմանք պատկերացնում են աջ ու ձախ աղմուկ բարձրացնելը, ոմանք՝ հռետորական աշխատանք կատարելը», – ընդգծեց նա:

Նախարարը նշեց, որ ավելի ու ավելի հարցեր և կասկածներ են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և սթափ գնահատելու կարողության հետ կապված:   Է. Նալբանդյանը նշեց, որ այդ դեպքերի հետ կապված դիմել են ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին և այլ կառույցների:

«Նրանց մշտապես տեղեկացնում ենք, երբ սադրանքներ են լինում կամ այլ գործողություններ, որը կարող է վնասել սահմանային գոտուն: Այս տարվա սկզբից  առաջին արձագանքը եղել է հունվարի երեքին, դրանից հետո ևս:  Նրանց կողմից հայտարարություններ արվում են և ամենաբարձր մակարդակով: Այստեղ քննադատել մեկ կառույց կամ ասել այսպես կամ այնպես է արել, ճիշտ չէ: Պատահական կամ օդից չէր, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան կազմակերպեցին նախագահների մակարդակով համաժողովներ, որտեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակով քննարկվում էր: Միգուցե Ալիևի հիշողությունը կարճ է, երբ վերադառնում է Բաքու, ասում է, որ ամեն ինչ հոյակապ է, ինքն էլ 95 տոկոս հեղինակություն ունի», – նշեց նա:




Լրահոս