Հայերի մասնակցությամբ սպանությունից հետո Մինվոդիում տեղացիները ցույցի են դուրս եկել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինվոդիի մի խումբ բնակիչներ պայմանագրային զինծառայողի սպանության պատճառով շաբաթ օրը կայացած հավաքի ժամանակ փակել են «Կովկաս» մայրուղին:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հղում կատարելով ականատեսներին, ցուցարարները պահանջել են հետաքննել միջադեպը, ինչպես նաև քաղաքի իշխանություններից պարզաբանումներ են պահանջել, թե ինչպես են նրանք պատրաստվում պայքարել քաղաքում հանցավորության դեմ:

Հիշեցնենք` Ստավրոպոլ երկրամասի Մինվոդի քաղաքի սրճարաններից մեկում հայերի մասնակցությամբ գրանցված ծեծկռտուքին մասնակցել էր 5 հատուկ ջոկատային և շուրջ 25 տեղացի:

Ինչպես պատմել են վկաները, ծեծկռտուքը սկսվել է Գյումրիում ռուս զինվորականի կողմից հայերի 7 ընտանիքի անդամների սպանության մասին խոսակցություններից հետո:

110849

7954919

1422147797_n4-ntfqxcrq




Լրահոս