«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում երկաթուղային վարչության շենքի դիմաց, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ այս պահին տասնյակ երկաթգծայիններ են հավաքված, սակայն ցուցարարների հոսքը դեռևս շարունակվում է:
Ցուցարարները բողոքում են աշխատավարձերի կրճատման, իրենց հասանելի նպաստներն ու արձակուրդայինները վճարելուց ղեկավարության հրաժարվելու դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջում են աշխատանքի ետ ընդունել ավելի վաղ կազմակերպված ցույցին մասնակցած և աշխատանքից հեռացված աշխատակիցներին: