Հուլիսի 10-ին՝ ժամը 22:45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 57-ամյա Լեւոն Գ.-ին: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:40-ին, Լեւոն Գ.-ն դպրոցի բակում ձեռքերով խեղդելու միջոցով փորձել է սպանել 53-ամյա Գյուլնարա Պ.-ին: Սպանությունը կանխվել է ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ա. Շ.