Ոսկու շուկան այսօրվանից պարապուրդի է մատնված:
Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխություններն առևտրականներին ստիպել են անժամկետ գործադուլ հայտարարել՝ պահանջելով չեղյալ հայտարարել փետրվարի 1-ից կիրառության մեջ մտնող կարգը:
Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ, առևտրականները նշում են, որ ի վիճակի չեն ամեն աշխատանքային օրվա ավարտին ամբողջությամբ հաշվառել ունեցած ապրանքը և նոր միայն փակել տաղավարները: Վաճառականներին առավել անհանգստացնում է այն հանգամանքը, որ մի քանի հարյուր ապրանքի մասին ամեն օր ինֆորմացիա գրելով՝ իրենք անխուսափելիորեն սխալներ թույլ կտան, ինչն էլ առիթ կդառնա, որպեսզի հարկայինը պարբերաբար տուգանի:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ էր անում Ոսկու շուկայի սեղանները: