«Թեժ գծերով» բարձրացված հարցերը համապատասխան լուծում են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ:

«Թեժ գծերով» բարձրացված հարցերից պատասխանվել և լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռևս կատարման ընթացքում է:

Հայոց բանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կապահովվի տոնական ձևավորում, կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Զեկուցվել է նաև, որ օրվա խորհրդին համահունչ՝ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատություններում:




Լրահոս