
Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին առաջարկ է ստացել գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի ղեկավարությունը փոխարինող է փնտրում ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանի համար:
ՊՍԺ-ն այս պահին երրորդ տեղն է զբաղեցնում Ֆրանսիայի առաջնությունում, իսկ ղեկավարությունը դժգոհ է արդյունքից: Մարզչի փոփոխություն տեղի կունենա այն դեպքում, երբ նա չկարողանա բարելավել դիրքերը մրցաշարային աղյուսակում: