Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արթուր Հակոբյանը՝ նշելով, որ չի հավատում ամբաստանյալի և նրա փաստաբանների պնդումներին:
«Իրենք հաշտեցում պատկերացնում են՝ իմ դեմ պայման դնելով, որ ես մեղավոր լինեմ, իսկ Վարդանը բաց ճակատով դուրս գա: Երկու երեխա տվեց, սպանեց, մի երեխուն հաշմանդամ դարձրեց, հլը մի հատ էլ ծափահարում են դատարանում: Հարգելի դատարան, Վարդանի ու փաստաբանի բոլոր ասածները սուտ են: Մեր երեխաներին նրա համար չէինք բերել, որ տար, սպաներ ու գնար, մի հատ էլ իրա ճակատը պաչենք: Կգա էդ օրը, երբ նա դուրս կգա ու կնայի իմ աչքերի մեջ, ես շատ հարց ունեմ նրան տալու: Պատիժը վեց կլինի, թե վեց ու կես տարի, Վարդան Պետրոսյանին շատ քիչ է: Ես երեխու արյուն ծախող չեմ»,- ասաց տուժողը:
Մթնոլորտը լարվեց տուժողի հայտարարության ընթացքում, նիստերի դահլիճում քաղաքացիներից մեկը տեղից ելույթ ունեցավ, ինչը զայրացրեց Արթուր Հակոբյանին, դատավորի հրահանքով կարգադրիչները հեռացրին կարգը խախտած քաղաքացուն: