Խոշոր բիզնեսը վստահում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Beeline-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26 հունվար, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է կորպորատիվ ինտերնետի և բջջային կապի ծառայությունների մատուցման մի շարք մրցույթներում հաղթելու մասին։ Վերջին ամիսների ընթացքում Beeline-ի ծառայություններն ընտրել են այնպիսի խոշոր կազմակերպություններ և կառույցներ, ինչպիսին են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՀՀ Վերահսկիչ պալատը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ Սահմանադրական դատարանը, Հայաէրոնավիգացիա ՓԲԸ , Շտապօգնություն ՓԲԸ և այլն։

«Beeline–ը խոշոր բիզնեսի վստահությունը ձեռք է բերում իր գործընկերների հանդեպ պատասխանատու մոտեցմամբ, ինչպես նաև ցանցի տեխնոլոգիական արդիականացմամբ։ Հեռահաղորդակցության շուկայում օրեցօր ավելանում է որակյալ կապի ծառայությունների պահանջը: Կապի որակի, ցանցի հուսալիության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման շարունակական բարելավումների շնորհիվ՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Beeline-ը մշտապես արժանանում է խոշոր բիզնեսի վստահությանը: Այս ամենն ևս մեկ անգամ հաստատում է այն, որ մեր ծառայությունները ոչ միայն պարզ են և հարմար, այլև ձեռնտու»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք նաև, որ Beeline բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը 2014թ. 3-րդ եռամսյակում գերազանցել է 800 հազարը, իսկ ֆիքսված կապի լայնաշերտ ինտերնետինը՝ 150 հազարը։




Լրահոս