ԴՐՈՇԱԿԱԿԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսիստուհի Մարիա Շարապովան դրոշով առաջնորդելու է Ռուսաստանի օլիմպիական հավաքականին: Սա ռուսական սպորտի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում դրոշակակիրը կին է լինելու: Ինքը՝ Շարապովան, շատ հուզված է եւ ուրախ տվյալ փաստի համար: «Առաջարկը ստացա SMS-ով՝ Փարիզում կայացած Շուան Պեյի հետ հանդիպումից հետո: Բոլորին ցույց էի տալիս հաղորդագրությունը, որ ուղարկել էր թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշեւը, երջանկությանս չափ ու սահման չկար: Գիտեմ, որ դրոշը կրելը ծանր ֆիզիկական աշխատանք է, բայց, որքանով գիտեմ, դրոշակակիրը հատուկ կորսետ է հագնում, որպեսզի հեշտ լինի քայլելը: Այնպես որ, խնդիրներ չպետք է լինեն: Ես այդ պարտականությունը մեծ պատվով կկատարեմ»,-նշել է Շարապովան:




Լրահոս