ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմրի հետ բարձր մակարդակով շփումը: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը :
Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը կարող է ու պետք է գտնվի բացառապես բանակցությունների սեղանի շուրջ:
«Շուտով մենք կհանդիպենք Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Բացի այդ, մենք աշխատում ենք այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի համանախագահը:
Ուորլիքը նաև հայտնել է, որ համանախագահները տեղեկացված են Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում զինված միջադեպերի, ինչպես նաև կողմերի կրած կորուստների մասին: Նրա խոսքերով` այդ միջադեպերը ապակայունացնում են իրավիճակն ու հանգեցնում են բռնության էլ ավելի մեծացմանը: