2015թ. Ադրբեջանը կարող է կորցնել իր սուվերեն ներդրումային վարկանիշը: Նման եզրակացություն են կատարել զարգացող երկրների շուկաներն ուսումնասիրող BNP Paribas ու Capital Economics-ի վերլուծաբանները: Փորձագետները կարծում են, որ սև ամպեր են կուտակվում զարգացող շուկաներ ունեցող երկրների գլխին. փոխանցում է Reuters-ը:
Սույն ցուցակում, Ադրբեջանից բացի, հայտնվել են նաև Թուրքիան, Ղազախստանը, Ռուսաստանը, Բուլղարիան ու ՀԱՀ-ը:
Վերլուծաբաններն աշխարհաքաղաքական իրավիճակի նման կանխատեսումները բացատրել են նավթի ու այլ հումքերի ցածր գներով ու դոլարի ամրապնդմամբ, ինչը կարող է հանգեցնել վերոնշյալ երկրների շուկաներից կապիտալի արտահոսքին: