
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: ԱԺ մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: