ԱՆ նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է, և չեխական կողմը բարձր է գնահատում մեր երկրի հետ բազմաոլորտ համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցության՝ կարևորելով երկու երկրների իրավական և դատական համակարգերի բարեփոխումների ընթացքում փորձի փոխանակումը:

Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել հետագա գործակցության օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս