Ձորաղբյուրում Մերսեդեսը բախվել է Ռաֆին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ազատության և Լուսավորության փողոցների խաչմերուկում իրար են բախվել “ՌԱՖ 2203” մակնիշի 65 ՕՍ 557 համարանիշի և “Մերսեդես 320” մակնիշի 21 ԼՍ 701 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով “Ռաֆ”-ը կողաշրջվել է: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “ՌԱՖ”-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ Արամայիս Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, “ՌԱՖ”-ը վարել է Գեղաշեն գյուղի բնակիչ 34-ամյա Հայկ Հովհաննիսյանը, իսկ “Մերսեդեսը”՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 29-ամյա Վարազդատ Թովմասյանը:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս