Դավիդ Տրեզեգեն ցանկանում է աշխատել «Յուվենտուս»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Դավիդ Տրեզեգեն հաստատել է այն տեղեկությունները, թե ավարտում է կարիերան՝ հայտարարելով, որ կարիերայի ավարտից հետո ցանկանում է նոր դերում իր ուժերը փորձել Թուրինի «Յուվենտուս»-ում:

37-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը հնդկական «Պունա Սիթի»-ն էր: «Յուվենտուս»-ի կազմում Տրեզեգեն հանդես է եկել 2000-2010թթ., դարձել է  Իտալիայի երկակի չեմպիոն:

«Հնդկաստան տեղափոխվելուց առաջ ես մտածում էի հաջորդ քայլի մասին: Միտք ունեմ ամբողջ աշխարհում առաջ տանել «Յուվենտուս» բրենդը», – նշել է նա:

Նախատեսվում է, որ Տրեզեգեն իտալական ակումի հետ բանակցություններ կվարի չորեքշաբթի:




Լրահոս