
ԼՂՀ-ում գնալով նվազում է բնակչության թիվը: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչները դժգոհել են, որ եթե զինադադարի կնքումից հետո ՀՀՇ իշխանությունները ծրագրավորված վերաբնակեցնում էին Ղարաբաղն ու ազատագրված տարածքները, ապա այսօր երկիրը դատարկվում է: “Ղուկասյանի ժամանակ էլի հույս կար, էն էլ շատ բան չէր անում, բայց մարդիկ ազատ էին, հիմա եկել է էս “ԿԳԲ-շնիկն” ու երկիրը դարձրել է մեծ գաղութ… էն ժամանակ ավելի ազատ էինք, երբ պատերազմ էր, քան թե հիմա”,- դժգոհել է բնակիչներից մեկը: Արցախցիները նաև դժգոհել են, որ բիզնեսի համար պայմաններ չկան, փոխարենը զարգանում են իշխանություններին, մասնավորապես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին պատկանող բիզնեսի ճյուղերը: