
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտեր»-ի հիմնական խնդիրը մնում է կիսապաշտպանական հատվածն ամրապնդելը: Իտալական ակումբի համար հիանալի տարբերակ կլիներ Յայա Տուրեի տեղափոխությունը, սակայն այն կարող է կայանալ միայն ամռանը:
Միլանցիները նաև հետաքրքրված են Լուկաս Լեյվայի և Լասանո Դիարանի ծառայություններով, սակայն ռեալ թեկնածուն համարվում է ՊՍԺ-ից Տիագու Մոտան:
Ֆուտբոլիստն իտալական ակումբում հանդես է եկել 2009-2012թթ. և հիմա կրկին ցանկանում է վերադառնալ Ա Սերիա: