Armenian text to speach

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Վարդան Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը:

«Տեղի ունեցածը ես համարում եմ դժբախտ պատահար, որը կարող էր յուրաքանչյուրիս հետ պատահել։ Գիտակցելով կատարվածում իմ պատասխանատվության չափը՝ ես այնուամենայնիվ, հայտարարում եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց դերասանը։

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր հարազատներին, հանդիսատեսին, փաստաբաններին, լրագրողներին, ընկերներին և կալանավայրի իր խցակիցներին այս ամբողջ ժամանակ իր կողքին լինելու և իրեն սատարելու համար, այնուամենայնիվ նկատելով, որ «երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»։

Դատական նիստն ավարտվեց, դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին։




Լրահոս