Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում դաժանաբար սպանվել է Արթուր անունով երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում սպանություն է տեղի ունեցել: Դաժանաբար սպանվել է գյուղի բնակիչ Արթուր Իրիցյանը:

Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սպանությունը, նախնական վարկածի համաձայն, տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:

Սպանվածը 35-ամյա Արթուր Իրիցյանն էր, ում տուն են ներխուժել զինված անձինք ու ավտոմատից անկանոն կրակահերթեր արձակել: Այլ մանրամասներ գյուղապետը դժվարացավ նշել՝ հայտնելով, որ Ա. Իրիցյանն ամուսնացած էր, ուներ երեխաներ:




Լրահոս