
Սպանության մեջ կասկածվող ամերիկյան օդաչու Բրայան Հեդգլինը Յութա նահանգում ուղեւորատար ինքնաթիռ է առեւանգել եւ ինքնասպանություն գործել ինքնաթիռում: Այս մասին տեղեկանում ենք “Ռոյթերս”-ից: Հեդգլինն ինքնաթիռով հասցրել էր հասնել մոտակա կայանատեղին` ջարդուփշուր անելով օդակայանի պատնեշները: Երբ օդաչուի մարմինը հայտնաբերվել է, ինքնաթիռի շարժիչները դեռեւս աշխատելիս են եղել: