
Աշխատանքային երկուշաբթին բողոքի ցույցերով սկսվեց: Ինչպես հայտնի է, փոքր բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են վերացնել փետրվարի 1-ից իրենց պարտադրվելիք նոր հարկատեսակը՝ նշելով, որ շրջանառության մասին նոր օրենքը կործանարար կլինի իրենց և իրենց գործունեության համար:
Այս առիթով Armlur.am-ը երևանցիներից հետաքրքրվեց, թե ինչի կհանգեցնի առևտրականների պայքարը: Լավատեսական ու հոռետեսական կարծիքները հավասար էին. մի մասը գտնում էր, որ եթե պայքարն էլ չլինի, ապա տարբեր սոցիալական խմբեր ավելի վատ վիճակում կհայտնվեն: Մյուսներն էլ հակված էին կարծելու, թե ցանկացած պայքար մեր երկրում խոստումնալից չի կարող լինել, քանի որ ամեն առիթով իշխանությունն ապացուցել է իր արհամարհանքը սեփական ժողովրդի հանդեպ:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան