
Ախալքալաք-Բաթում մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: “Շկոդա” մակնիշի մեքենան բախվել է “Օփել” մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսին։ 7 մարդ զոհվել է, հինգ վիրավոր տեղափոխվել է Քութայիսի շրջանային կլինիկական հիվանդանոց:
Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան: