Մյասնիկյան պողոտայում Ֆոլկսվագենը բախվել է ՎԱԶ 2107-ին. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին armlur .am-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 18.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Ավանի կամրջի մոտ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Պարգև Կարապետյանը, վարելով “Ֆոլկսվագեն” մակնիշի 27 ՍՕ 391 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 32-ամյա Վազգեն Մանուկյանի վարած “ՎԱԶ 2107” մակնիշի 64 ՕՕ 738 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով “ՎԱԶ 2107”-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մեքենայի հետնամասով բախվել էլեկտրասյանը:
Բարեբախտաբար ավտովթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս