Պատգամավորի որդին զենքի սպառնալիքով մեքենա է առեվանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ  իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը “ԳԱԶ 24”  մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առեւանգել է իր “ՎԱԶ 2106”  մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած “ԱԶ 24” մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող “ՎԱԶ 2106”  մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենան` “ՎԱԶ 2106” ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գ.-ն ձերբակալված է: Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ըստ տեղեկությունների ձերբակալվածն Արտակ Գևորգյանն է, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին։




Լրահոս