Քննչական կոմիտեի 3 ծառայող նկատողություն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քննչական կոմիտեն ամփոփել է 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարված աշխատանքները.

«ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է 26 նախնական ուսումնասիրություն, որից՝

– 5-ի արդյունքներով հարուցվել է կարգապահական վարույթ։

Կարգապահական հանձնաժողովը հաստատել է քննիչի կողմից թույլ տրված իրավախախտման փաստը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով 5 քննիչ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության. 1 ծառայողի նկատմամբ կիրառվել է «լիազորությունների դադարեցում», 1 ծառայողի նկատմամբ՝

«նկատողություն», 3 ծառայողի նկատմամբ՝ «զգուշացում» կարգապահական տույժեր:

– 8-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել,

– 1-ի արդյունքներով նախնական ուսումնասիրությունը դադարեցվել է՝ քննիչի լիազորությունների դադարեցման հիմքով,

– 12 վարույթ տեղափոխվել է 2015թ։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն սկսել է գործել 2014 թվականի նոյեմբերից. կազմը հաստատվել է 2014 թվականի նոյեմբերի 17-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 13 Ա հրամանով»։




Լրահոս