ՎԱՂ Է ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ժողովուրդ»-ին տված երեկվա հարցազրույցում տեխնիկական պատճառներով տեղ է գտել վրիպում, որը տարընթերցման տեղիք է տվել:  Ի պատասխան հարցի, թե 2013-ի ընտրություններում  ՀՅԴ-ն կունենա իր սեփական թեկնածուն, եւ եթե ոչ, ապա ու՞մ կսատարի` Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, Հրանտ Մարգարյանն  ասել է.«Մինչեւ նախագահականը  կան  խորհրդարանական ընտրություններ, որոնք, անշուշտ, իրենց ազդեցությունն են թողնելու  նաեւ նախագահական ընտրությունների վրա: Ժամանակից շատ շուտ խոսելը բնականաբար ճիշտ չի, բայց որպես ինքնուրույն քաղաքական ուժ, շատ բնական է, որ մեր  սեփական թեկնածուով մասնակցենք նախագահական ընտրություններին: Իսկ թե ով է լինելու մեր թեկնածուն, այսօր դեռ վաղ է խոսել այդ մասին»:




Լրահոս