
Աշխարհի ամենացածրահասակ 3-ամյա երեխան բնակվում է, Չինաստանի Հայհուա քաղաքում: Ըստ բժիշկների նա երբեք չի աճի,- գրում է Daily Mail-ը: Երեխայի հասակն ընդամենը 54 սմ է, ինչն իրականում համապատասխնում է նորմալ նորածնի հասակին: Նա ծնվել է 1.05 կգ քաշով եւ 33 սմ հասակով: Այժմ նա երեք տարեկան է եւ նրա քաշը կազմում է 2.5 կգ , իսկ հասակը` 54 սմ: բժիշկները, որոնց հսկողության տակ այժմ գտնվում է երեխան, համոզված են, որ փոքրիկի մոտ աճի դադարեցման պատճառը գենետիկ ձեւափոխումն է: Անկախ ֆիզիկակական թերությունից աղջնակը բավական ակտիվ է եւ շատ է սիրում շփվել հասակակիցների հետ: