
Հուլիսի 17-ին` ժամը 19.50-ի սահմաններում, թունաքիմիկատից թունավորման նախանշաններով Եղեգնաձորի հիվան֊դանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակչուհի` 1995 թ. ծնված Ա. Առաքելյանը, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի “Արմենիա” բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: