
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին` ժամը 16.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գոմարան գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.04-ին, մարվել` 20.16-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Դանիելյանին պատկանող փայտաշեն տան երկրորդ հարկը (գույքով) և տանիքը՝ մոտ 104 քմ մակերեսով: