Ո՞ր պաշտոններն է նախընտրում ՀՅԴ-ն` ՀՀԿ-ին միանալու դեպքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ ընդհանուր ժողովի շուրջ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, երբ հայտնի դարձավ, որ մարդիկ սկսել են խմբերով լքել կուսակցության շարքերը, նորից սկսել են շրջանառվել տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ իրենց համար նախընտրելի տարբերակներից է, որ դաշնակցականներին տրվեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, գյուղատնտեսության նախարարի, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները:

Իշխող ՀՀԿ-ի համար այս փուլում դաշնակցության աջակցությունն առավել քան կարեւոր է՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված քաղաքական կոնսենսուսի իմիտացիա ստեղծելու համար: Արդյունքում՝ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը կլինեն այն հատուկենտ կուսակցությունները, որոնք դեմ կլինեն սահմանադրական փոփոխություններին:»

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս