Սյունիքում գազի գինն էլ է Լիսկան որոշում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները` Սյունիքի մարզի լցակայաններում գազը, ի տարբերություն մյուս մարզերի եւ հատկապես Երեւանի, շատ ավելի թանկ է` մեկ խորանարդը 215 դրամ արժե, ինչն էլ առաջացրել է ոչ միայն տեղի, այլեւ այնտեղ հաճախ մեկնող վարորդների զայրույթը, շատերն ըմբոստանում են, նախընտրում են բենզինով «քշել», մինչեւ հասնեն Երեւան ու գազ լիցքավորեն:

Մարզի լցակայանները հիմնականում պատկանում են մարզի «ցար ի բոգին»` Սուրեն Խաչատրյանին: «Հայաստանյան ազատ շուկայական տնտեսվարման «պայմաններում» նա է մեր մարզում «ռուլիտ» անում ոչ միայն հացի, այլեւ գազի ու մնացած ապրանքների գները, եւ դա այն դեպքում, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրը ցերեկով հայտարարեց, որ որեւէ տեղ գազը 200 դրամից ավել չի լինելու»,- բողոքում են սյունեցիները»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս