«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գլխավոր տնօրենների ընտրության մրցույթ է հայտարարել: Ըստ այդմ, գլխավոր տնօրենի թափուր պաշտոններ են առաջացել «Նաիրիտ-2» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում:
«Նաիրիտ-2» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի մրցույթը կկայանա այս տարվա մարտի 18-ին, իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենինը՝ մարտի 20-ին։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 24-ին Կառավարության որոշմամբ՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը հանձնման-ընդունման ակտով հանձնվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։