![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/video.breakout.com@c48cab57-a6c3-3c8d-bdf8-68f69cc7055e_FULL.jpg)
Facebook սոցիալական կայքն ու դրան պատկանող Instagram ծառայությունը ողջ աշխարհում անհասանելի են օգտատերերի համար:
Մասնավորապես, անհասանելի են սոցկայքն ու դրա հեռախոսային տարբերակները:
Տեխնիկական խնդիրն առաջացել է 10:30-ի սահմաններում ու շարունակվել մոտ 30-40 րոպե: Խափանման պատճառներն անհայտն են. գրում է BBC-ն:
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ու առավելագույնս արագ կուղղենք սխալը»,- ասվում է Facebook սոցկայքի տարածած հայտարարության մեջ: