ԵՐՃՇՊՀ-ի դիմողների թիվը 25 %-ով աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2010թ. համեմատությամբ այս տարի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դիմողների թիվը 25 տոկոսով աճել է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: 
Ըստ նրա` այս տարի համալսարան 610 դիմորդ է ընդունվել:
Նա նշեց, որ կա դիմորդների պակաս զուտ տեխնիկական մասնագիտությունների գծով. “Վերջին տարիներին այդ մասնագիտությունները այդքան էլ մոդայիկ չեն, բացի այդ` ընդունվելը այնտեղ դժվար է, սովորելը ահավոր բարդ է, և հետագայում աշխատանքի դիմաց վարձատրությունը շատ քիչ է լինում, իսկ Հայաստանը տարբեր ոլորտների ինժեներների պակաս շատ ունի”:
Հովհ. Թոքմաջյանը խոսքով` համալսարան դիմում են հիմնականում արվեստի գծով սովորելու համար:
Բանախոսը տեղեկացրեց, որ այս տարի համալսարանը բարձր մակարդակի քննական արդյունքներ է ունեցել, աճել է նաև արտասահմանից ուսանողների հոսքը, որոնք դիմում են ճարտարապետական մասնագիտությունների գծով սովորելու համար. “Այս պահին համալսարանում արտասահմանից 600 ուսանող կա: Այս տարի նաև հնդիկ ուսանողներ էլ ունենք, որոնք շատ լավ տիրապետում են հայերենին և ֆիզիկամաթեմատիկական առարկաներին”:
ԵՃՇՊՀ-ի ռեկտորը հավաստիացրեց, որ ավարտելուց հետո գրեթե բոլոր ուսանողները աշխատանք են գտնում. “Նրանք, ովքեր չեն գտնում, կամ չեն ուզում աշխատել, կամ էլ` շատ վատ ուսանողներ են”:




Լրահոս