
Ֆրանսիայում 21-ամյա բանտարկյալը, ում սպանության համար դատապարտել են երկար ժամկետով, փախուստի փորձ է արել` ինքնասպանություն բեմադրելով: Երբ բանտի աշխատակիցները երիտասարդի վզից հանել են պարանը եւ ուշքի բերել, կարգի համաձայն, նրան տեղափոխել են հոգեբուժարան: Սակայն բանտարկյալը հոգեբուժարանում մեկ շաբաթից էլ քիչ է անցկացրել: Նա կարողացել է դուրս ցատկել պատուհանից եւ անհետանալ քաղաքի ամբոխի մեջ: Ոստիկանությունը նրան այդպես էլ չի գտել: